ԼՐԱՏՎԱԿԱՆՆԵՐՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Այս դասընթացը դիտարկում է որոշակի մարտահրավերներ, որոնց առնչվում են Վրաստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Մոլդովայի լրագրողները։
Եվրամիության Արևելյան գործընկերության տարածաշրջանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում, ահագնացող ապատեղեկատվության են բախվում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին դերակատարների կողմից։ Այս ֆիլմը տեղեկացնում է երիտասարդ եւ խոստումնալից լրագրողներին այն խոչընդոտների մասին, որոնց նրանք կարող են առնչվել, նաև այն մասին, թե ինչպես դրանք հաղթահարել։
Ֆիլմը բացահայտում է նաև, թե ինչպես են անկախ լրագրողները հետապնդվում իրենց աշխատանքի, և ինչպես են լրատվամիջոցները պայքարում՝ աշխարհի ամենասահմանափակ աշխատանքային միջավայրերից որոշներում հավաստի տեղեկատվություն ստանալու համար։
Դասընթացի նպատակը սկսնակ լրագրողներին իրենց երկրներում պատկերացում հաղորդելն է ապատեղեկատվության վերաբերյալ հրատապ խնդիրների մասին, որոնց նրանք կարող են առնչվել իրենց աշխատանքի ընթացքում։
ԻՆՉՈՒ՞ Է ՍԱ ԿԱՐևՈՐ
Եվրոպական արևելյան թևում գտնվող երկրները տուժում են ապատեղեկատվության և քարոզչության միջոցով իրականացվող արտաքին թշնամական միջամտությունից։ Մասնավորապես Ռուսաստանը ապակայունացնող դեր է խաղում և՛ կոշտ, և՛ փափուկ ուժի միջոցով: Անկախ լրատվամիջոցները պայքարում են գոյատևելու համար, մինչդեռ օլիգարխներին պատկանող և կառավարությանն առնչվող լրատվամիջոցները զարգանում են:
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Լրագրություն ուսանող և ուսուցանող ուսանողներ և դասընթացավարներ
Մեդիագրագիտության և հաղորդակցության ոլորտի դասընթացավարներ, գիտնականներ
Խմբագիրներ, լրագրողներ
ՆՊԱՏԱԿՆԵՐ
Քննադատական մտածողության ձևավորում
Ապատեղեկատվության հատկորոշում, ապատեղեկատվության դեմ պայքար
Առկա գործիքակազմի վերաբերյալ գործնական գիտելիքի ձեռքբերում
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Լրագրողները նվազ խոցելի են մանիպուլյացիաների հանդեպ և ավելի քննադատական՝ իրենց լուսաբանումներում և մեդիա բովանդակության ձևավորումներում
Հաղորդակցությունը և լրագրության ոլորտի ուսուցանողները կարող են արդյունավետ կերպով նպաստել մեդիագրագիտության բարձրացմանը։